Մարտի 11-ին, ժամը 01.30-ին, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 95/11 հասցեում գտնվող բենզալցակայանին է բախվել «Ցիտրոեն» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 110-րդ կմ-ին «Մերսեդես-E 280» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 11-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 48 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չեխովի փողոցի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 11-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից Լենինգրադյան փողոց տանող նորակառույց կամրջի տակ իրար են բախվել «ՋԻՊ», երկու «Ֆոլքսվագեն» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով 3 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարտի 12-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Նոյեմբերյան ճանապարհի 135-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե եզրաքարին, դուրս եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: