Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով մարտի 12-ին կատարվել է 17 նոր նշանակում` ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունու, Ավանի, Մալաթիա-Սեբաստիայի, Շենգավիթի բաժիններում, ՓՈՒՎ հատուկ ջրափրկարարական ջոկատում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաեւ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում եւ հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ: