Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ մարտի 12-ին, բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 78-ամյա Ռ. Մ.-ն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին ոստիկանության Լոռիի մարզային վարչության Տարոնի բաժանմունքից:

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07.00-ի սահմաններում, այդ ժամանակ մահացածի ընտանիքի անդամները քնած էին: Մեր տեղեկություններով՝ տղամարդը առողջական խնդիրներ ուներ, ինսուլտ էր տարել եւ նեղվում էր իր վիճակից, հոգեպես ճնշված էր զգում իրեն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: