Չեխիայի Լիբերց քաղաքի քաղաքապետարանի շենքին՝ 1968թ. խորհրդային օկուպացիայի 9 զոհերի հուշարձանի հենց դիմաց, փակցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը՝ ներկայացված Ադոլֆ Հիտլերի կերպարում:

Բանները «Ապակոմունիստականացում» ՀԿ-ն է փակցրել՝ քաղաքապետարանի թույլտվությամբ: Ակտիվիստների խոսքով՝ ակցիան անցկացվել է ի զորակցություն ուկրաինացի ժողովրդի, ինչպես նաեւ Ղրիմի խնդրի վրա Չեխիայի խորհրդարանի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ուշադրությունը հրավիրելու նպատակ է հետապնդել:

«Պուտին-Հիտլեր» բաները Լիբերցի քաղաքապետարանի շենքին երկար չի մնացել: Չեխ ոստիկանները մի քանի զանգ են ստացել քաղաքացիներից, որոշել են պարզել իրավիճակը: Արդյունքում տեղի դատավորը բաների փակցնելն անօրինական է ճանաչել, ակցիայի կազմակերպիչներին էլ հանձնարարվել է մինչեւ աշխատանքային օրվա վերջ հեռացնել բաները: