Իր նախագահության ընթացքում Շվեյցարիան աջակցելու է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ու աջակցելու է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջեւ կապերին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի դեսպան Պասկալ Օբիշերը՝ ԱՊԱ-ին տված հարցազրույցում:
«Նախագահության շրջանակներում փորձելու ենք տարբեր մակարդակներում մարդկանց միջեւ կապեր պահպանել: Հուսով ենք, որ բարձր մակարդակում միջնորդական ջանքերը ու քաղաքացիական հասարակության ջանքերը կլրացնեն միմիյանց: Անխոս, առաջընթացի հասնել մեկ գիշերվա ընթացքում անհնար է ու հակամարտության կարգավորման համար կողմերից պահանջվում է ուժեղ կամքի դրսեւորում: Հուսով ենք, որ այս տարվա մայիսի 20-ին 1994-ին ստորագրված քսանամյա հրադադարի մասին համաձայնագիրը կնշվի խաղաղության մասին պայմանագրի շրջանակներում: Համոզված ենք, որ տարածաշրջանը օգուտ կստանա այդ հակամարտությանկարգավորումից»,-ընդգծել է դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ սպասվում է, որ մինչեւ ամառ Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերը կայցելի Հարավային Կովկասի երկրներ:



























