Նորվեգացի Յասմին Չաուդրին դատարանում խոստովանել է, որ 22 ամսական դստերը խեղդել է ջրով լի դույլի մեջ: Սպանության գործով դատավարությունն Օսլոյում սկսվել է մարտի 11-ին:
Չաուդրին պատմել է, որ չի ցանկացել սպանել նորածնին, երեխային ջրով լի դույլում ընկղմել նրան խորհուրդ է տվել բրիտանացի իր ծանոթ Ամազ Օմեր Քուրեշին: Զույգը Skype-ով շփվելիս է եղել, իսկ երեխան իր ճիչերով խանգարել է: Այդ ժամանակ Քուրեշին խորհուրդ է տվել լռեցնել երեխային՝ ջրում սուզելով:
Կինը նաեւ խոստովանել է, որ Քուրեշիի խորհրդով կես տարվա ընթացքում քանիցս տանջել է դստերը:
Ամազ Օմեր Քուրեշին արտահանձնվել է Բրիտանիային, նա ընկերուհու հետ դատարանում պատասխանատվության է կանչվել: Բրիտանացին հերքում է իր մասնակցությունը սպանությանը:
Դատը կավարտվի ապրիլի 8-ին: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց 21 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:
Չաուդրիի դստերը ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխել 2010-ի հոկտեմբերին: Հաջորդ օրն աղջիկը վախճանվել էր: Հիվանդանոցում մայրը հայտնել էր, թե աղջիկը պատահաբար է ջրի դույլում հայտնվել:



























