Բաքվում ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիայի մասնակիցներին, հինգ մարդ ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է Turan-ը,ակցիան ցրելիս հրամանատարը եղել է հենց Յասմալսկի շրջանի ոստիկանապետը:
Առեւտրականները հանրահավաքին եկել են նախկին նախագահ Հեյդար Ալեւի ու ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի նկարներով: Լրագրողների հարցերին ակցայի մասնակիցնրը պատասխանել են. «Երկնքում մեզ պաշտպանում է Հեյդար Ալիեւը, երկրի վրա՝ Իլհամ Ալիեւը»:
Հիշեցնենք, որ մետրոպոլիտենի նոր ղեկավար Զաուր Հուսեյնովը հրամայել է քանդել առեւտրային օբյեկտները, որոնք գտվում են ստորգետնյա անցումներում: Բալաորին էլ նախազգուշացրել էին քանդման մասին, որը տեղի էր ունենալու մինչեւ մարտի 31-ը, սակայն դա վաճառականների շրջանում դժգոհություն է առաջացրել, որը զանգվածային բողոքի ակցիայի է վերածվել:



























