Բրիտանացի արքայազն Ուիլյամի կին դքսուհի Քեյթը նորից սկսել է լայն զգեստներ հագնել: Ասում են՝ Քեյթը նորից հղի է: Այս անգամ նա ու ամուսինը երկվորյակների են սպասում:
Ամերիկացի լրագրողներն ուշադրություն են դարձրել, որ Քեյթ Միդլթոնը նորից սկսել է նախընտրել ազատ ձեւվածքով հագուստներ: Բացի այդ՝ դքսուհին հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ երազում է եւս մեկ երեխա ունենալ: Այժմ էլ տեղեկություն է հայտնվել, որ Քեթրինի ու ամուսնու սպասելիքները կարող են շուտով իրականանալ:
Արտասահմանյան լրատվամիջոցները պնդում են, որ դքսուհի Քեթրինը նորից հղի է: Այս անգամ արքայազնի կինը երկվորյակների է սպասում, պնդում է ОК ամսագիրը: Այժմ իբր Քեյթն ու Ուիլը գաղտնի պատրաստվում են երեխաների ծննդյանը, զբաղվում են սենյակների կահավորմամբ, ըստ լուրերի՝ վարդագույնի մեջ: Ըստ զույգի մտերիմ ընկերոջ՝ Քեյթն աղջկա մասին է երազում, իսկ եթե խոսքը երկու աղջկա մասին է, դքսուհին ավելի երջանիկ կլինի:
Մինչդեռ Բուքինգհեմյան պալատը լռություն է պահպանում այս տեղեկության վերաբերյալ: Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը Մալդիվներում են, որտեղ համատեղ արձակուրդն են վայելում: Փոքրիկ Ջորջին տանն են թողել՝ դայակի հսկողության տակ, հայտնում է dni.ru-ն:
Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամի եւ իր կնոջ՝ դքսուհի Քեթրինի առաջնեկը՝ Ջորջ Լուի Ալեքսանդրը, ծնվել էր 2013թ. հուլիսի 22-ին:


























