Նիգերիական Լագոս նահանգում գետում նավ է շրջվել:

Արտակարգ իրավիճակների ազգային վարչության տվյալներով՝ նավաբեկության զոհ է դարձել 13 մարդ: Եվս վեց մարդ անհայտ կորել է:

Հաղորդվում է, որ պատահարը տեղի է ունեցել Ֆեստակ քաղաքից ոչ հեռու: Նավի վրա տեղաբնակներ են եղել: Հինգ մարդու հաջողվել է փրկվել: Ողբերգության մանրամասները ճշտվում են, փոխանցում է Ռոսբալթը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին առնվազն 42 մարդ զոհվել, մոտ հարյուրը անհայտ կորել էին Նիգերիայում Նիգեր գետի վրա նավաբեկության արդյունքում: Նավը տեղափոխում էր ուղեւորների ու բեռ: