Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 11-ին, ժամը 10.00-ին, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արման Պ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ մարտի 9-ին Բագրատունյաց փողոցի թիվ 3 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ գողացել է իր ուղեւորուհու ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, անձրեւանոց, շպարման պարագաներ եւ այլ իրեր:

Կատարվում է հետաքննություն: