Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 11-ին, ժամը 18.00-ին, Շիրակի փողոցի 8 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Դանիել Կ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա փետրվարի 20-ին, ժամը 22.00-ին, բաց պատուհանից մտնելով Շիրակի փողոցում գտնվող դպրոցի գիշերային պահակի սենյակ` գողացել է բջջային հեռախոս եւ դրամապանակ:
Կատարվում է հետաքննություն:



























