Մարտի 12-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոցից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Տիգրան Վ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է ներարկիչ` դեղնավուն զանգվածով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Տիգրան Վ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է` ներարկման միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: