ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համախմբումը դրական երեւույթ է երկրի ներքին քաղաքականության ասպարեզում: Այս մասին մարտի 12-ին լրագրողներին հայտնել  է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Նման համախմբմանը միանգամայն դրական եմ վերաբերվում ե՛ւ որպես քաղաքական գործիչ, ե՛ւ որպես կրթության եւ գիտության նախարար: Չէ՞ որ երկրում բուհերի օպտիմալացումն էլ շատ բաներով օգտակար է», - նշել է Աշոտյանը:

Հարցին, թե չի անհանգստացնում արդյոք ՀՀԿ-ին նման դաշինքը, Աշոտյանը նախընտրել է չպատասխանել:  «Կարծում եմ՝ ես առանց այդ էլ բավականին պարզ արտահայտվեցի», - նշել է նա: