Մալայզիայից Չինաստան թռչող ու անեհտացած Boeing-777-ի պատմության նոր մանրամասներ են հայտնվել: Ինչպես պարզ է դարձել, Malaysia Airlines ընկերության օդաչուները, հնարավոր է, «հոգեբանական խնդիրներ» են ունեցել, ինչը կարող էր ողբերգության հանգեցնել:

Համենայն դեպս, այս առեղծվածային միջադեպը հետաքննող մալայզիացի ոստիկանները չեն բացառում այդ հնարավորությունը: Չնայած ընկերությունում երկու օդաչուներին էլ բնորոշում են որպես օրինակելի աշխատակիցների:

Ինչպես հաղորդվում է, նրանցից մեկը 2011-ի դեկտեմբերին Պհուկետ կղզուց Կուալա-Լումպուր թռչելու ճանապարհին օդաչուների խցիկ էր հրավիրել երկու կանանց: Ամենայն հավանականությամբ, ժամանակին նրանք այդ թռիչքի ժամանակ բավականին շատ խախտումներ են թույլ տվել: Հաղորդվում է որ նրանք հյուրերի հետ լուսանկարվել են, ծխել խցիկում:

Աղջիկներից մեկը պատմել է, որ այն ժամանակ օդաչուները տարված են եղել իրենց հետ զրուցելով եւ անգամ չեն էլ նայել սարքերին՝ զրուցելով աղջիկների հետ:

Մալայզիայի ոստիկանապետը հաղորդել է, որ օդաչուների հոգեբանական վիճակը հետաքննության ժամանակ հաշվի է առնվելու: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:

Կորած Boeing-ի երթուղին հանելուկ է մնում