Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները, ԵՄ-ի Խորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել Ղրիմի կարգավիճակը փոխելու ուղղությամբ իրականացվող ջանքերը:
Հայտարարության մեջ նշվում է, որ հանրաքվեն իրավական ուժ չի ունենալու, հակասում է Ուկրաինայի օրենքներին եւ միջազգային իրավունքի խախտում է: «Բացի Ուկրաինայի միասնականության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վրա ազդելուց, Ղրիմի անեքսիան կարող է լուրջ հետեւանքներ ունենալ իրավական համակարգի համար, որը պաշտպանում է բոլոր պետությունների ինքնիշխանությունը: Եթե ՌԴ-ն նման քայլի դիմի, մենք հետագա գործողություններ կձեռնարկենք՝ անհատական եւ հավաքական»,- ասվում է հայտարարության մեջ:
Առաջնորդները Ռուսաստանի կոչ են արել թոթափել Ղրիմում իրավիճակի լարվածությունը, դուրս բերել զորքերը եւ ուղղակի երկխոսություն սկսել Ուկրաինայի կառավարության հետ: Նրանք նաեւ Ռուսաստանի կոչ են արել միանալ ճգնաժամը կարգավորելուն ուղղված դիվանագիտական ջանքերին եւ հիշեցրել են Սոչիում Մեծ ությակի գագաթաժողովի նախապատրաստության հետ կապված ցանկացած գործունեություն դադարեցնելու վերաբերյալ որոշումը, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր ուղղությունը եւ այնպիսի իրավիճակ չի ստեղծվել, որի դեպքում Մեծ ությակը կարող է քննարկում անցկացնել:



























