Ղրիմի Գերագույն խորհրդի կողմից ՂԻՀ-ի դատախազ նշանակված 33-ամյա Նատալյա Պոկլոնսկայային Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արդեն մեղադրել է պետական իշխանությունը զավթելու գործողություններին հանցակից լինելու մեջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Այսօր Նատալյայի պաշտոնավարման  երկրորդն օրն է: Մինչ այդ նա աշխատում էր ՈՒԳԴ-ի դատախազ, որտեղից հեռացրել էին «դատախազության աշխատակցի երդումը խախտելու համար», ինչպես նաեւ զրկել էին «արդարադատության խորհրդական» կոչումից:

Նշենք, որ նշանակումից հետո Նատալյա Պոկլոնսկայան եթերում Կիեւի իշխանությունն անվանել էր «մոխրից ելած  սատանաներ»: Նա նաեւ պատմել էր, որ Կիեւում ապրում էր Անկախության մայդանից ոչ հեռու, որտեղ բողոքի ցույցեր էին տեղի ունենում, եւ «կոկորդում զգում էր  այրված անվադողերի ծուխը»: Պոկլոնսկայան նաեւ հայտնել է, որ բողոքի ցույցերի մասնակիցներին կաթ էին տալիս՝ «վնասակար նյութերն օրգանիզմից հանելու համար», հայտնում է Լրագրողական հետազոտությունների կենտրոնը: