Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի անդամ Քրիս Հոլդենը Հարավային Փասադենան ներկայացնող փաստաբան Քեյ Մուրադյանին ճանաչել է «Տարվա կին»՝ Կապիտոլիումում «Կանացի պատմությունների ամիս» միջոցառումների շրջանակներում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Հոլդենը բարձր է գնահատել է պրոֆեսոր Մուրադյանի ջանքերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացման գործում: Մուրադյանը գիրք է գրել եւ հանդիսանում է «Իմ մոր ձայնը» փաստագրական ֆիլմի համապրոդյուսեր՝ նրա մոր պատմության մասին, ով 14 տարեկանում Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ ստիպված էր լքել իր տունը:

«Մեծ սիրով արժանին եմ մատուցում դոկտոր Մուրադյանին նրա համար, որ ջանքեր է գործադրում հայերի ցեղասպանության հետ կապված պատմական իրադարձությունների մասին իրազեկելու համար: Նրա անձնական պատմության օրինակով հայոց ցեղասպանության եւ մարդկության հանդեպ գործված հանցագործության ճանաչումը հիշեցնում է այն մասին, որ նման գործունեությունը մեծ ազդեցություն ունի»,- ասել է Հոլդենը: