Մարտի  12-ին կայացած Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բյուրոյի նիստի ժամանակ 9 «կողմ», 5 «դեմ» ձայներով որոշում է կայացվել կուսակցության շարքերից հեռացնել Կենտկոմի անդամ, Խորհրդային սպաների միության նախագահ Աշոտ Պապյանին:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմից, Պապյանին կուսակցության շարքերից հեռացրել են հակակուսակցական գործունեության ու տպագիր մամուլում ապատեղեկատվություն տարածելու համար: Ինքը Պապյանը փետրվարի 23-ին կայացած Կենտկոմի պլենումից հետո հարցազրույց էր տվել մի քանի պարբերականների, որտեղ կասկածի տակ էր առել նոր կուսակցական ղեկավարության ընտրությունների ժամանակ քվեարկության լեգիտիմությունը: Վաղը նա մամուլի ասուլիսով է հանդես գալու: