Սեւ ծովում մեկնարկել են ԱՄՆ-ի, Բուլղարիայի ու Ռումինիայի համատեղ զորավարժությունները: Մանեւրները տեղի են ունենալու Ռումինիայի տարածքային ջրերում:
Հաղորդվում է, որ զորավարժությունները պետք է սկսվեին մարտի 11-ին, սակայն մեկնարկը հետաձգվել էր մեկ օրով՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Դրանց մասնակցելու է Բուլղարիայի ՌԾՈւ «Դրզկի» ֆրեգատը, երեք ռումինական նավեր ու ամերիկյան USS Truxtun հրթիռային էսմինեցը: Մարտի 8-ին ամերիկյան ռազմանավը ժամանել էր ռումինական Կոնստանցա նավահանգիստ, որտեղից մինչեւ Օդեսա ծովային ուղիով 300 կմ է, հաղորդում է ЛІГА-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ն նշել է, որ այս զորավարժությունները նախատեսված էին դեռեւս նախքան Ղրիմի իրադարձությունները:



























