Օրինագիծը, որի համաձայն ուղղափառ հրեաները այսուհետ զինվորական ծառայություն են անցնելու, վավերացվել է Իսրայելի խորհրդարանում: Հաղորդվում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել  67 պատգամավոր, դեմ է եղել միայն մեկը:

Իր հերթին ընդդիմությունը բոյկոտել է քվեարկություն՝ ի նշան բողոքի, փոխանցում է Ինտերֆաքսը:

Նշենք, որ մինչ այժմ օչ ուղղափառ  հուդայականության ներկայացուցիչները ազատ էին իսրայելական բանակում ծառայելուց: Նրանց համայնքը պնդում էր, որ տղամարդիկ իրենց երկրին ծառայում են աղոթքների ու ուսմունքների միջոցով՝ այդ կերպ պահպանելով մշակութային ժառանգությունը: