Նյու Յորքի կենտրոնում պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NY1-ը, պայթյունի հետեւանքով առնվազն 11 մարդ է տուժել: «Հիմնականում մարդիկ աննշան վնասվածքներ են ստացել»,-նշել է աղբյուրը:
Պայթյունի հետեւանքով մասնակիորեն փլուզվել են երկու 5-հարկանի շենքեր: Այդ շինություններում եղել են բնակարաններ, եկեղեցի եւ երաժշտական խանութ: Մի քանի մարդ, այդ թվում մեկ երեխա, դուրս են բերվել փլատակներից: Մի ողջ թաղամաս թաղված է ծխի մեջ:
Հեռուստաալիքները ցուցադրում են փլուզման կադրերը, որտեղ ծխի միջից երեւում են ամբողջությամբ փլվող շենքերը, որոնք մեկ շինության իրար միացած սեկցիաներ են:



























