Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 12-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լադա 010» մակնիշի 32 ԼԼ 562 համարանիշի ավտոմեքենան:



























