Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 12-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ, ինչից Հրազդան գետի մակարդակը՝ Դավիթաշենի կամրջից մինչեւ Երեւանյան լիճն ընկած հատվածում կբարձրանա:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:



























