ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, չմոռանալ Սիրիայի մասին եւ նոր խթան հաղորդել Ժնեւյան բանակցություններին:
Այսօր՝ մարտի 12-ին, տարածված հայտարարությունում Բան Կի-Մունը կոչ է արել Սիրիայի կառավարությանը եւ ընդդիմությանը պատասխանատվություն, առաջնորդություն եւ ճկունություն դրսեւորել:
«ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ համատեղ սիրիական կողմերը, տարածաշրջանային եւ միջազգային խաղացողները պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկեն Սիրիայում ողբերգությանը վերջ տալու համար»,-ասված է հայտարարությունում:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը չպետք է թուլացնի ուշադրություն այդ հակամարտությանը, քանի որ դրա հետեւանքները եւ դրանից բխող սպառնալիքները միայն կուժեղանան եւ կաճեն:



























