Նյու Յորքի կենտրոնում պայթյունի հետեւանքով 2 մարդ է զոհվել, առնվազն 17-ը վիրավորվել են, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Շենքը գտնվում է Պարկ Ավենյուի տարածքում, 114 եւ 117 փողոցների միջեւ: Պայթյունը լսվել է մի քանի մղոն հեռավորությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նյու Յորքի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մասնակիորեն փլուզվել են երկու 5-հարկանի շենքեր: Այդ շինություններում եղել են բնակարաններ, եկեղեցի եւ երաժշտական խանութ: Մի քանի մարդ, այդ թվում մեկ երեխա, դուրս են բերվել փլատակների տակից: Մի ողջ թաղամաս թաղված է ծխի մեջ:
Հեռուստաալիքները ցուցադրում են փլուզման կադրերը, որտեղ ծխի միջից երեւում են ամբողջությամբ փլվող շենքերը, որոնք մեկ շինության իրար միացած սեկցիաներ են:



























