Ուկրաինայի ԱԳՆ-ն դժգոհ է ԱՊՀ դիրքորոշումից: Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը համարում է, որ ԱՊՀ-ն ինքնակամ հեռացրել է իրեն Ղրիմի ճգնաժամի վերաբերյալ որոշում կայացնելուց:
«Մարտի 12-ին Կիեւում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստ անցկացնելուց հրաժարումը վկայում է այն մասին, որ ԱՊՀ-ն փաստացի ինքնակամ հեռացրել է իրեն որոշումից եւ նույնիսկ Ուկրաինայում, մասնավորապես Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումից»,-հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ գործադիր կոմիտեն հրաժարվել է մարտի 7-ին Ղրիմի հարցով արտահերթ նիստ անցկացնել՝ վկայակոչելով նախարարների զբաղվածությունը:


























