Հայաստանն ու Հարավային Կովկասը կարող են հեռանկարային շուկաներ համարվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է սերբական «Միլանովիչ Ինինիրինգ» ընկերության մենեջեր Գորան պոտիչը, ով առաջին հայ-սերբական բիզնես-ֆորումի շրջանակներում ժամանել է Երեւան: Նրա խոսքով՝ ընկերության հիմնական շուկաներն են հանդիսանում Գերմանիան եւ Ռուսաստանը: Ընկերությունն արտադրում է մետաղամշակման հաստոցներ, ջրի վերամշակման սարքավորումներ եւ այլն:

«Ես հիշում եմ, թե ինչպես էին Խորհրդային Միությունում վերաբերում հարավսլավական արտադրանքին: Սակայն կարող եմ ասել, որ մեր սարքավորումների որակն այժմ էլ ավելի բարձր է»,- հայտարարել է Պոտիչը:

Յուրահատուկ արտադրանքի յուրաքանչյուր չափաքանակ համաձայնեցվում է պատվիրատու չափանիշներին: Ուստի Ռուսաստանի եւ ԵՄ չափանիշների տարբերության հետ խնդիրներ չեն ծագում, հավելել է նա: «Բյուրոկրատիա ծագում է նոր շուկաներում, իսկ մենք մերը վաղուց ենք գտել: Հույս ունենք, որ Հայաստանը դրանց թվում կլինի»,- հավելել է նա: