ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ երկրներում սահմանապահ գերատեսչությունների փորձագետների համատեղ խմբերի մասին համաձայնագրին: Այն այսօր՝ մարտի 12-ին, տեղադրվել է ՌԴ իրավական տեղեկատվական պաշտոնական պորտալում:
Փաստաթուղթը ենթադրում է փորձագետների համատեղ խմբերի ստեղծում, որոնք կօգնեն պայմանագրի կողմերի արտաքին սահմանների անվտանգության ապահովմանը եւ տեղեկատվություն հավաքել սահմաններին տիրող վիճակի մասին:
Փորձագետների ուղեւորությունների ծախսերը պետք է հոգան պայմանագրի կողմերը, որոնք իրենց մասնագետներին կուղարկեն խմբերի կազմում: Ակնկալվում է, որ համաձայնագիրը կստորագրեն Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանն ու Ուկրաինան:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Պուտինը նաեւ թույլ է տվել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը համաձայնագրի ստորագրման բանակցություններում ներառել նախագիծը, որը մինչ այդ հավանության է արժանացել ՌԴ կառավարությունում: Դրանք փոփոխություններ են, որոնք «չունեն սկզբունքային բնույթ»:



























