ԵԱՀԿ գործաղ նախագահ եւ Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը մարտի 12-ին քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես նշվում է կազմակերպության մամուլի հայտարարության մեջ, նրանք խոսել են ճգնաժամի հաղթահարման հնարավոր ուղիների մասին:
Բուրկհալտերի եւ Պուտինի միջեւ զրույցի ընթացքում շեշտը դրվել է Ուկրաինայում միջազգային կոնտակտային խմբի ստեղծման վրա եւ դրա գործունեության հնարավոր մեխանիզմների վրա: Նրանք քննարկել են նաեւ ԵԱՀԿ դիտորդների առաքելության հարցը, ընդ որում Բուրկհալտերն ընդգծել է տեղում նրա աշխատանքի սկզբնական շրջանում փոխզիջման որքան հնարավոր է շուտ ձեռք բերման կարեւորությունը, այդ թվում նաեւ փոքրամասնությունների նկատմամբ: Բացի այդ, Բուրկհալտերն ընդգծել է, որ տարածաշրջանային ինքնավարության ու պետության ներսում ապակենտրոնացման հետ կապված գործընթացները միշտ պետք է դիտարկվեն երկարաժամկետ հեռանկարում:
Բուրկհալտերն ու Պուտինը համձայնել են, որ կշարունակեն կապ պաշտպանել ու կշարունակեն զրույցն Ուկրաինայի հետ կապված ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ:



























