Վառելիքային բրիկետները կարող են հետաքրքրել Հայաստանին որպես այլընտրանք գազին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է սերբական S-Biom(նիդերլանդական NedBiom ընկերության դուստր ձեռնարկություն) տնօրեն Քեյս Հիլհորսթը, ով ժամանել է Երեւան մասնակցելու առաջին հայ-սերբական բիզնես-ֆորումին:

Արտադրությունը Սերբիայում հիմնադրվել է 2013թ.-ին եւ արդեն բրիկետներն արտահանում է Իտալիա, Ավստրիա եւ Հունաստան: ԵՄ-ից դուրս արտադրության հետ խնդիրներ չի ունեցել, հավելել է Հիլհորսթը: «Հնարավոր է, ստանդարտացումն է մի փոքր կաղում: Ինչ վերաբերում է կադրերին, որեւէ խնդիր չկա»,- նշել է նա:

Հայաստանին ընկերությունը կարող է առաջարկել ոչ թե բրիկտեներ(700-800 կմ-ից հեռու տեղափոխելը շահավետ չէ), այլ դրանց արտադրության գծեր՝ 4 տարի ժակմետով:

«Չգիտեմ ինչպես Հայաստանում, իսկ ահա Եվրոպայում ածխաջրածինների գինը մշտապես բարձրանում է, եւ ավելի հաճախ են նայում այլընտրանքային էներգետիկայի կողմը»,- եզրափակել է Հիլհորսթը: