ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է Ռուսաստաին, որ եթե երկիրը շարունակի իր քաղաքականությունը Ղրիմում անցկացվելիք հանրաքվեի վերաբերյալ, Արեւմուտքը ստիպված կլինի ստիպել նրան վճարել դրա դիմաց: Այդ մասին Օբաման հայտարարել է Սպիտակ տանը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման արդյունքներով:

Իր հերթին Յացենյուկը հայտարարել է լրագրողներին, որ Ուկրաինան երբեք չի հանձնվի, սակայն ընդգծել է, որ Կիեւը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններին, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

Հաղորդում են նաեւ, որ կողմերը քննարկել են Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման հարցեր: Ավելի վաղ ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլար էր խոստացել:Օբաման նաեւ նշել է, որ կաջակցի Ուկրաինային երկրի տարածքային ամբողջականության  պահպանման գործում: