Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի Վաշինգթոն կատարած այցի ընթացքում քննարկվել են հստակ քայլեր, որոնք ԱՄՆ-ը կձեռնարկի Կիեւին օգնություն ցուցաբերելու համար, ներառյալ 1 մլդր դոլարի չափով վարկային երաշխիքները եւ տեխնիկական աջակցությունը: Այդ մասին նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ Յացենյուկի այցի արդյունքների հիման վրա:
ԱՄՆ-ը եւ Ուկրաինան նաեւ համագործակցություն կիրականացնեն միջուկային անվտանգության ոլորտում՝ միջուկային զենքի տարածման բացառում, քաղաքական երկխոսություն եւ օրենքի գերակայություն, էներգետիկ անվտանգություն, գիտություն եւ տեխնոլոգիաներ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Վաշինգթոնում կկազմակերպի ԱՄՆ-Ուկրաինա բիզնես-գագաթաժողով՝ համագործակցության խորացման եւ ներդրումների գրավման համար: Կստեղծվի նաեւ աշխատանքային խումբ էներգետիկ անվտանգության վերաբերյալ, պաշտպանության երկկողմանի խորհրդատվություններ կացնկացվեն:
ԱՄՆ-ը կկրկնապատկի ծրագրած աջակցությունը ընտրական բարեփոխումներ անցկացնելու համար: Պաշտպանության դեպարտամենտը կոնֆերանս կանցկացնի հումանիտար օգնության ծրագրավորման վերաբերյալ: Բացի այդ Ուկրաինա կմեկնի փորձառու խորհրդական գանձապետարանի դեպարտամենտից՝ տնտեսական մարտահրավերների հաղթահարման համար:
Բացի այդ, կապեր կհաստատվեն մարդկանց միջեւ. ուկրաինացի ուսանողների խումբը հնարավորություն կստանա կրթություն ստանալ ամերիկյան համալսարաններում:



























