Ի շարունակություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդատվությունների՝ մարտի 12-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Կարասինի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուաստան), Ջեյմս Ուորլիքի(ԱՄՆ) եւ Ժակ Ֆորի(Ֆրանսիա), ինչպես նաեւ Ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ինչպես NEWS.am-ին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիական հարցեր:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 10-ին եւ 11-ին առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:



























