Թուրքիայում Բերքին Էլվանի մահից հետո սկիզբ առած բողոքի գործողությունները տարածվում են Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում:
Թուրքական Hurriyet փոխանցմամբ՝ Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից ստացած վնասվածքներից ամիսներ անց մահացած 14-ամյա Բերքին Էլվանի համար փողոց դուրս եկած ցուցարարների դեմ ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:
Մարտի 11–ից սկսած, երբ լուր ստացվեց Բերքին Էլվանի մահվան մասին, Թուրքիայում սկսվել են բողոքի զանգվածային գործողություններ, որոնք հանդարտվելու միտում դեռեւս չունեն:



























