«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, եթե նախկինում Մոսկվա մեկնող Ռոբերտ Քոչարյանը սիրում էր հանգրվանել ոչ անհայտ, ալամ աշխարհի հայերի «նախագահ», Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանի մոտ եւ օգտվել Արա Աբրահամյանի դեպի Կրեմլ տանող «հեռախոսակապերից», ապա հիմա իջեւանում է «Արարատ–Հայաթ» հայտնի հյուրանոցում, եւ նրա ու հայտնի գործարարի միջեւ չկա «աղջիկ վախտվա ջերմությունը»։

Ռոբերտ Քոչարյանը հիմա շատ ավելի ջերմ է Կարապետյանների հետ՝ Սամվել եւ Կարեն։
Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա վերջինս Նիգերիայում նոր ալյումինի հանքեր է գնել, կարողացել է հետ վերադարձնել Լիբիայում ներդրած, կորսված մոտ 4 մլն դոլարը, ինչն էլ աստիճանաբար տեղափոխում է Նիգերիա։ Որոշ գնահատականներով՝ նրա բիզնեսներում բաժնեմաս ունի նաեւ Վ. Պուտինը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում