«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնական հայտարարագրում նաեւ խորհրդային ռուբլիների մասին է նշել։ Ինչո՞ւ եք հաշվարկել նաեւ գոյություն չունեցող փողերը։ «Ժողովուրդ»-ի այս հարցին նախարարը պատասխանեց. «Այն, ինչ կուտակել եմ, իմ արդար քրտինքով եմ կուտակել։ Եկեք չմոռանանք, որ այսօր պետական բյուջեից տարեցներին որոշակի փոխհատուցում է տրվում սովետական ռուբլու դիմաց։ Վաղը-մյուս օրն էլ կասեին, որ ունեիր, ինչո՞ւ չէիր հայտարարագրել»։
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ ինքը 39 տարի աշխատում է, բայց ապրում է 30 քմ տան մեջ։ «Ապրում եմ համեստ կյանքով, հիմա էլ խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել, որովհետեւ իմ ունեցածը 30 քառակուսի մետր մակերեսով ոչ շատ հարմարավետ մի բնակարան է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























