Ռուսական զորքերը ուժեղացնում են դաշտային պարապմունքները Ռոստովի, Բելգորոդի, Տամբովի եւ Կուրսկի մարզերում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությունը:
«Իրականացվող միջոցառումների հիմնական նպատակն է ստորաբաժանումների բազմակողմանի ստուգումը՝ անծանոթ տեղանքում ուսումնառազմական առաջադրանքները հետագայում կատարելու համար», — նշվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ հատուկ ուշադություն է դարձվում «ստորարաբաժանումների տեղաշարժման քողարկվածությանը՝ ուսումնական վարժությունների կատարմանտեղանքում»:
Հաղորդվում է, որ ստորաբաժանումների հրամանատարները հիմնականում մշակում են մարտի զանազան տեսակների ռազմավարություն: Դաշտային պարապմունքները կշարունակվեն մինչեւ մարտի վերջը:



























