Նյու Յորքի դատարանը հանել է մեղադրանքը Նյու Յորքում Հնդկաստանի հյուպատոս Դեւիանի Կհոբրագադեի վրայից, որի կալանավորումը դիվանագիտական վեճի առիթ էր դարձել ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի միջեւ:

Մարտի 12-ին դատավորները որոշել են, որ հնդիկ դիվանագետի նկատմամբ չէին կարող մեղադրանք առաջադրել, քանի ու կալանավորման պահին նա դիվանագիտական անձեռնմխելիություն է ունեցել: Դատարանի որոշմամբ՝ բոլոր մեղադրանքները նրա վրայից հանվել են, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները Կհոբրագադեին մեղադրել են վիզաների հետ կապված մեքենայությունների, ինչպես նաեւ պետական մարմիններին ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման մեջ: Մեղադրանքի կողմի տվյալներով՝ դիվանագետը տնային տնտեսություն եւ դայակին հարկադրել է աշխատել շաբաթական 100 ժամ, մեկ ժամի համար վճարելով ընդամենը 1 դոլար, մինչդեռ ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձը կազմում է  7,25 դոլար մեկ ժամվա համար:

Նախորդ տարվա դեկտեմբերին Դեւիանի Կհոբրագադեի կալանավորումը առաջացրել էր Հնդկաստանի ԱԳՆ դժգոհությունը: Հնդկական կողմի տվյալներով՝ հնդիկ դիվանագետին ստիպել են մերկանալ խուզարկության ժամանակ, նրանից ԴՆԹ նմուշներ են վերցրել եւ թմրամոլների նստեցրել նույն խցում:

Դրանից հետո Հնդկաստանում ամերիկացի դիվանագետները զրկվել էին դիվանագիտական անձեռնմխելիությունից, ալկոհոլի զեղչերից եւ նույնականացման քարտերից: