Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 12-ին, ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի 4 բնակիչներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հիվանդանոց են տեղափոխվել 74-ամյա Վ. Մ.-ն (առողջական վիճակը գնահատվում է ծանր) 20-ամյա Դ. Մ.-ն (առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության), 41-ամյա Թ. Մ.-ն (առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության) 22-ամյա Վ. Մ.-ն (ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել):



























