Ճապոնական ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը պոկել էր «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի ու այլ գրականության էջեր ու մոտ 300 լուսանկարներ, որոնք պատմում են Հոլոքոստի մասին:
Փետրվարի վերջից Տոկիոյի ութ շրջանների գրադարաններից հաղորդագրություններ էին ստացվում Հոլոքոստի մասին գրքերի վնասվելու մասին: Գրանցվել է վանդալիզմի 300 ակտ: Բոլոր գրքերն էլ բաց հասանելիություն են ունեցել, դրանցից պոկվել են էջեր ու լուսանկարներ, որոնք կապված են եղել Երկրորդ համաշխարհայինի տարիներին հրեաների ոչնչացման հետ:
Ձերբակալության համար պատճառ է հանդիսացել Տոկիոյի Իկէբուկուրո շրջանի գրախանութի հայտարարությունը՝ կապված համանման դեպքի հետ: Խանութի տեսախցիկների ստացված տեսագրությունների վերլուծության արդյունքում հաջողվել է պարզել տղամարդու անձը, ով խանութի փակվելուց հետո ներթափանցել է ներս ու թռուցիկներ սոսնձել, ինչն էլ դարձել է նրա ֆորմալ ձերբակալության պատճառ:
Տղամարդը խոստովանել է, որ ինքն է եղել գրադարաններում Հոլոքոստի մասին գրքերը փչացնողը: Իր հանցագործությունների դրդապատճառները նա բացատրել չի կարողացել: Առաջիկայում նա հոգեբուժական փորձաքննության կենթարկվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NHK-ն:


























