«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել է, թե այդ հանդիպմանը «նարդին ու մի բաժակ գարեջուրն էր պակասում»։

Ավագ սերնդի հանրապետականները կարող են հանգիստ լինել. Երիտասարդությունը ծանոթ է կուսակցության ավանդույթներին։ Իսկույն երեւում է, որ Հովհաննես Սահակյանն ավագ ընկերներ Գալուստ Սահակյանի եւ Ռազմիկ Զոհրաբյանի շկոլան է անցել եւ գիտի այն երանելի ժամանակների մասին, երբ այսօր Հայաստանի ինքնիշխանության կորստին կողմի քվեարկող նժդեհականները կուսակցության գրասենյակում նարդի էին խաղում մի բաժակ գարեջրի շուրջ, տանուլ տվողն էլ պարտավորվում էր քյաբաբ պատիվ տալ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում