Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին, ժամը 09.30-ի դրությամբ Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում, ինչպես նաեւ Սարավանի եւ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է ձյուն:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:



























