Ուկրաինայի իշխանությունները դիտարկում են այդ երկրում օրինական համարվող մարիխուանայի աճեցումը երկրի ՊՆ հողերի վրա: Այս մասին հայտարարել է Ուրուգվայի պաշտպանության նախարարը:
Ըստ նրա՝ պաշտպանության նախարարության հողերի վրա պլանտացիաների տեղակայումը թույլ կտա վերահսկել ու պաշտպանել դրանք, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ Ուրուգվայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի երկրի տարածքում աճեցվող մարիխուանան արտերկրում չհայտնվի: Բացի այդ, պետք է պարզաբանվեն, թե մարիխուանայի որ տեսակները կթույլատրվի աճեցնել Ուրուգվայում եւ ինչ կերպով են տրվելու դրանց աճեցման լիցենզիաները:
Ուրուգվայը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն օրինականացրել է մարիխուանան:


























