Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը որոշել է այսօր՝ մարտի 13-ին, հավաքել երկրի առաջատար արդյունաբերական կորպորացիաների ղեկավարներին:
«Արեւմուտքի կողմից հնարավոր պատժամիջոցները հաղթահարելու եւ պատասխան միջոցներ մշակելու համար այսօր հավաքում եմ առաջատար արդյունաբերական կորպորացիաների ղեկավարներին»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռոգոզինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետը հայտարարել էր ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի սպառնալիքների ֆոնին ռուսական բանակի վերազինման անհրաժեշտության մասին:



























