Մամուլի տեղեկություններով, այսօր՝ մարտի 13-ի գիշերը, անհայտ զինված անձինք գրավել են Կիեւի «Ուկրբիզնեսբանկի» բաժանմունքը: Բանակցությունների արդյունքում առավոտյան կողմ հանցագործները համաձայնել են հանձնվել իրավապահներին:
Հաղորդվում է, որ մոտ երկու տասնյակ զինված տղամարդիկ Կիեւի կենտրոնում ներխուժել են «Ուկրբիզնեսբանկի» բաժանմունքներից մեկը եւ փորձել մտնել փողերի պահեստարան:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու «Տիտան» հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները: Շենքը շրջափակվել է:
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, բանակցությունների արդյունքում շենքն ազատվել է: Բանկը գրոհողների ինքնությունը պարզվում է, նրան ձերբակալվել են:
Ուկրաինայի ՆԳՆ-ն դեռեւս պաշտոնական մեկնաբանություններ չի տալիս դեպքի առթիվ:



























