«Կոմերսանտ» հրատարակչությունը որոշում է կայացրել դադարեցնել «Կոմերսանտ-Ուկրաինա» պարբերականի հրատարակումը:

«Պարբերականի հրատարակման դադարեցման պատճառները կապված են ֆինանսական խնդիրների հետ: Գովազդատուների մեծ մասը խզել են գովազդի տեղադրման վերաբերյալ գործարքները, հեռացել են նաեւ միջազգային խմբերը»,-հաղորդել է «Կոմերսանտի» տնօրեն Վլադիմիր Ժելոնկինը:

«Կրճատման ենթարկված աշխատակիցների հետ հարցերը կպարզենք»,-ընդգծել է նա, փոխանցում է Ինտերֆաքսը: