Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերով Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունն այսօր՝ մարտի 13-ին, աշխատանքային այցով մեկնել է Փարիզ:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը կմասնակցի մարտի 14-ին կայանալիք Եվրոպական վերապատրաստման 7-րդ ամենամյա աշխատաժողովին:

Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Սերբիայի, Շոտլանդիայի, Իսպանիայի եւ մի շարք այլ երկրների համանուն ծառայությունների պատվիրակություններ: