Մայդանի եւս երկու ակտիվիստներ են մահացել: 28-ամյա Օլգա Բուրան մահացել է Կիեւի հիվանդաոցներից մեկում՝ Մայդանում ստացված հրազենային վնասվածքից: Այս մասին հայտնել է Լվովի քաղաքային խորհուրդը:
Հաղորդվում է նաեւ, որ Լեհաստանում հրազենային վնասվածքից մահացել է Չերնովցով քաղաքի բնակիչ Վասիլի Ակսենինը: Նա ծանր վիրավորվել էր փետրվարի 20-ին Կիեւում. Վնասվել էր Վասիլիի կրծքավանդակը եւ կողերը, հաղորդում է TCH.ua-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել էր 102-ի:




























