Ոստիկանության Բազումի բաժնում, մարտի 11-ին, 42-ամյա Ավետիք Պ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 74 փամփուշտ, 2 կտոր ամունալ եւ նռնակ` պայթուցիչով:

***

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 10.00-ին, 68-ամյա Մկրտիչ Մ.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող հրացան:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.30-ին, 39-ամյա Արմեն Ծ.-ն կամավոր հանձնել է  «Կարաբին» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսավոր հրացան:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության եւ Վայքի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ`  մարտի 11-ին, ժամը 18.00-ին, 45-ամյա Արտեմ Ե.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ եւ 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 20.15-ին, 47-ամյա Արթուր Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն նռնակ եւ  5,45 մմ տրամաչափի ինքնաձիքի 107 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.45-ին, 33-ամյա Դավիթ Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի  34 եւ 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: