Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, մարտի 11-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման  են ենթարկել 46-ամյա Գրետա Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ   նա մարտի սկզբներին, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Դսեղ գյուղում գտնվող մի տնից գողացել է հեռուստացույց:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: